Visa Platinum

Visa Premium դասի առավել բարձր մակարդակի վճարային քարտ է, որն ընդգծում է հաճախորդի բարձր դիրքն ամբողջ աշխարհում և որի միջոցով Ձեզ հասանելի են դառնում Visa Premium ծառայությունների և առաջարկների գրեթե ամբողջ ցանկը:
  • 2%
    Հետվճար
  • 2 000 000 դր -
    8 000 000 դր
  • 5000 դր
    Ամսական սպասարկման վճար
Քարտի առավելությունները
  • Վճարային քարտը Visa Premium դասի առավել բարձր մակարդակի վճարային քարտ է, որն ընդգծում է հաճախորդի բարձր դիրքն ամբողջ աշխարհում և որի միջոցով Ձեզ հասանելի են դառնում Visa Premium ծառայությունների և առաջարկների գրեթե ամբողջ ցանկը:
    Visa Platinum վճարային քարտին հասանելի են արտասահմանում քարտի արտակարգ վերաթողարկման և կանխիկի արտակարգ տրամադրման ծառայությունները:
    Արտասահմանում քարտի կորստի դեպքում կասեցման, կանխիկի շտապ տրամադրման և քարտի վերաթողարկման և խորհրդատվական Visa GCAS ծառայություն: Ծառայությունը գործում է շուրջօրյա, սպասարկումը իրականացվում է 9 լեզուներով և 550 միջազգային հեռախոսահամարներով:
  • Անհպում վճարումներ՝ Apple Pay, Google Pay
  • Անկանխիկ վճարումներից հետվերադարձ (cashback)
  • Տոկոսագումարի հաշվարկման արտոնյալ ժամկետ
  • Priority Pass քարտի տրամադրում
  • Արտասահմանում կանխիկի արտակարգ տրամադրում
Սակագներ
Visa Platinum պրեմիում վարկային քարտի ամբողջական պայմանները - գործում են 20.10.2023թ.-ից
  • Քարտի տրամադրում

    անվճար

  • Քարտի սպասարկման վարձ, ամսական

    5000 դր

  • Արժույթ

    AMD

    USD

    EUR

  • Անկանխիկ վճարման համար գործարքի գումարից հաճախորդին հետվճար (Cashback)

    2 %

  • Priority Pass քարտի տրամադրում և վերաթողարկում

    Անվճար

  • Վարկային գծի տրամադրման ժամկետ (ամիսներով)

    36

  • Վարկային գծի սահմանաչափ

    2 000 000 - 8 000 000 ՀՀ դրամ 

    5 000 - 20 000 ԱՄՆ դոլար 

    4 000 - 20 000  Եվրո 

  • Մարման արտոնյալ ժամանակահատված

    20 օր

VIsa Platinum վճարային քարտի քարտապաններն ունեն հնարավորություն օգտվելու`

  1. CASHBACK ծառայություն քարտով անկանխիկ վճարման 2%-ի չափով
  2. Priority Pass քարտերից, որոնք ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ,
  3. Հաճախորդների աջակցման ծառայությունից, որը ներառում է արտասահմանում քարտի կորստի դեպքում քարտի կասեցման, կանխիկի շտապ տրամադրման և քարտի վերաթողարկման և խորհրդատվական Visa GCAS ծառայություն, առողջության և ճամփորդության հետ կապված հարցերի աջակցություն: Ծառայությունը գործում է շուրջօրյա, սպասարկումը իրականացվում է 9 լեզուներով և 550 միջազգային հեռախոսահամարներով:
  4. Արտասահմանում տեղակայված առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող զեղչերից, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Visa արտոնությունների կայքը:
  5. Աշխարհի ավելի քան 900 բարձրակարգ հյուրանոցների հատուկ առաջարկներից : Համարի on-line ամրագրում, VIP հյուրի կարգավիճակ, տեղում ավելի բարձր կարգի համարի տրամադրում և բազմաթիվ այլ անակնկալներ Visa Luxury Hotels Collection առաջարկների շնորհիվ: Ծառայությունը հասանելի է www.visaluxuryhotels.com կայքում:
  6. Airport SpeedPass ծառայությունից, որն Արդշինբանկ ՓԲԸ քարտապաններին հնարավորություն է ընձեռում խուսափել օդանավակայաններում գոյացող հերթերից, փաստաթղթերի ձևակերպումների համար ժամանակի ավելորդ կորուստից, ինչպես նաև ցանկացած անհարմարությունից, որը կարող է առաջանալ օդանավակայանում:
    Ծառայությունից օգտվելու համար բավական է կատարել ամրագրում Airport SpeedPass ծառայության www.airportspeedpass.com կայքում և օդանավակայանում Ձեզ կդիմավորի Airport SpeedPass ծառայության աշխատակիցը, որը կապահովի օդանավակայանում Ձեր առավելագույն հարմարավետությունը:
  7. Visa Platinum վճարային քարտով գնված ապրանքների պաշտպանվածության և լրացուցիչ երաշխիքային ժամանակահատվածի հնարավորությունից,
  8. Ճանապարհորդական բազմակողմանի ապահովագրությունից, որն իր մեջ ներառում է ապահովագրում գրեթե բոլոր դեպքերում մինչև 76 տարեկան անձանց համար: Այն ապահովագրում է Ձեզ և Ձեր ընտանիքին ("ընտանիք" համարվում են Քարտապանը, նրա ամուսինը, մինչև 18 տարեկան չամուսնացած երեխաները կամ մինչև 23 տարեկան ուսում ստացող երեխաները, ինչպես նաև որդեգրված զավակները) ճանապարհորդության ընթացքում, մինչև 90 օր ժամանակահատվածով և իր մեջ ներառում է ճանապարհորդության ձախողում, հետ վերադարձի ապահովագրում, կորցրած ուղեբեռի կամ գումարների ապահովագրում, ինչպես նաև մահվան և անգործունակության ապահովագրում:
  9. Օդանավակայանում ուղեբեռի անվճար փաթեթավորումից:
  10. Lounge Key ծրագրից: Անկախ ավիաընկերության կամ ինքնաթիռի տոմսի դասից՝ հնարավորություն է տալիս տարեկան 2 անգամ անվճար մուտք գործել աշխարհի օդանավակայանների ավելի քան 1300 բիզնես-սրահներ և հանգստի սրահներ, որտեղ ձեզ տրամադրվում է հարմարավետ սպասասրահներ, ինտերնետ հասանելիություն (WiFi), հեռուստացույց, խմիչքներ և խորտիկներ, ցնցուղ, օդորակիչ: Մանրամասները ծրագրի հավելվածում:
  11. Մինչև 35% զեղչից Avis ընկերության կայքից ավտոմեքենա վարձակալելիս: Առաջարկը գործում է նվազագույնը 24 ժամ առաջ նախնական ամրագրման դեպքում:
  12. Մինչև 10% զեղչից Rentalcars ընկերության կայքից ավտոմեքենա վարձակալելիս:

Visa Platinum պրեմիում վարկային քարտի ամբողջական պայմանները - գործում են 20.10.2023թ.-ից

 

Նախկինում գործող պայմաններ (արխիվ)

Գործում է  18.07.2023թ.-19.10.2023թ.

Գործում է 22.11.2022թ.-17.07.2023թ.

Գործում է 31.10.2022թ. - 21.11.2022թ.

Գործում է 23.08.2022թ. - 30.10.2022թ.

Գործում է 13.07.2022թ. - 22.08.2022թ.

Գործում է 02.05.2022թ. - 12.07.2022թ.

Գործում է 11.04.2022թ. - 02.05.2022թ.

Գործում է 15.02.2022թ. - 11.04.2022թ.

Գործում է 01.02.2022թ. - 14.02.2022թ.

Գործում է 15.12.2021թ. - 01.02.2022թ.

Գործում է 01.04.2021թ. - 15.12.2021թ.

Գործում է 30.10.2020թ. - 01.04.2021թ.

Գործում է 27.08.2020թ. - 30.10.2020թ.

Գործում է 22.01.2020թ. - 27.08.2020թ.

Գործում է 29.12.2018թ. - 22.01.2020թ.

 

 

 

 

 

 

 

 

Visa Platinum